ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությունը Կալիֆորնիայում

World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությունը Կալիֆորնիայում
02.04.2014 | 23:30

«Օրեր» եվրոպական անկախ ամսագրի տեղեկացմամբ` USArmenia-ն և Global Arts-ը ներկայացնում են World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությունը: Մայիսի 10-ին և 11-ին Կալիֆորնիայի հանգստավայրերից մեկում` Փալմ Սփրինգսի Agua Caliente-ի The Show հեղինակավոր դահլիճում տեղի կունենա տարվա կարևորագույն երաժշտական, ժամանցային իրադարձություններից մեկը (այս համերգասրահում ելույթ են ունեցել Լայզա Մինելին, Ռինգո Սթարը, Փոլ Անկան, Բրայան Մքնայթը և այլք):

World Armenian Entertainment Awards-ն ամփոփում է 2013թ.-ի ընթացքում Հայաստանում ու Սփյուռքում աշխատող արտիստների գործունեությունը` երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, նորաձևության և այլ ոլորտներում:
Մայիսի 10-ին Agua Caliente Casino-ի հանդիսությունների սրահում տեղի կունենա բացման արարողությունն ու պաշտոնական երեկոն:
Արդեն մայիսի 11-ին Agua Caliente-ի The Show դահլիճում տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա են լինելու հայկական փոփ երաժշտության ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ` Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Անդին, Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Լուիզա Ներսիսյանը, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Արփինե Գաբրիելյանը, Հրաչ Մուրադյանը, Միհրան Ծառուկյանը, Անի Քրիստին, Սիբիլը և այլք։ World Armenian Entertainment Awards-ին ներկա են լինելու նաև արտերկրի հայ արտիստներ և հանրային դեմքեր:
«World Armenian Entertainment Awards-ը նպատակ ունի միավորել Հայաստանի և Սփյուռքի արտիստներին` տարբեր ոլորտներից: Մենք ցանկանում ենք ընդգրկել անցյալն ու ներկան, Հայաստանն ու Սփյուռքը: Անգամ հայրենիքում չեղած երիտասարդի համար սա լավ առիթ է ծանոթանալու հայկական մեդիա արտադրանքի հետ: Միաժամանակ Հայաստանում չեն ճանաչում դրսում ապրող մի շարք հայ արտիստների, որոնք բավականին հայտնի են իրենց ոլորտներում»,- ասում է Global Arts International-ի հիմնադիր, բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանը:
World Armenian Entertainment Awards-ը կհեռարձակվի Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում` USArmenia և «Արմենիա» հեռուստաընկերությունների եթերով: Ակնկալվում է ավելի քան 5 միլիոն դիտում՝ աշխարհի տարբեր ծայրերից:

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ